Գագիկ Համբարյան. «Հենրիխ Մխիթարյանի անունը տալ, թե չտալ. ադրբեջանի գլխավոր մտածմունքը»
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Հենրիխ Մխիթարյանի անունը տալ, թե չտալ. ադրբեջանի գլխավոր մտածմունքը»

Գագիկ Համբարյանը Facebook-ում գրել է.

«Այն, որ հանրաճանաչ հայերը մեծ գլխացավանք և նախանձ են առաջացնում մեր արևելյան հարևանների մոտ՝դա փաստ է և գիտեն բոլորը… Բայց «նախանձագլխացավային» խնդիրը այնքան է խորացել, որ արդեն հոգեկան շեղումներ է առաջացրել մի ամբողջ ազգի մոտ, որը մի քանի օր առաջ տոնեց իր 99-ամյակը…

Գործը հասել է նրան, որ ֆուտբոլային լուսաբանման պրոֆեսիոնալ դասընթացների համար Ադրբեջանում գտնվող հայտնի ռուսաստանցի մարզական մեկնաբան Ալեքսանդր Կուզմակին ազերի մարզական մեկնաբաններն առանց ամաչելու հարցրել են, թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցի ֆուտբոլային մեկնաբանները արձագանքեն, եթե դաշտում հայ է խաղում, և օրինակ են բերել “Մանչեսթեր Յունայթեդի” խաղացող Հենրիխ Մխիթարյանին…

Կուզմակի պատասխանից կարելի է ենթադրել, որ սկզբից նա զարմացել է նման պրիմիտիվ հարցադրմանը, բայց շատ արագ հասկանալով, թե ինչ մակարդակի լսարանի հետ գործ ունի, «մեծավարի» խորհուրդ է տվել չլռել, անպայման տալ հայազգի ֆուտբոլիստի անունը՝ հատկապես, եթե նա գոլ է խփում կամ նրան ցույց են տալիս մեծ պլանով…

Բայց հասկանալով, թե ինչ ցավ է պատճառում իր ասածն ազերիներին, որպես մխիթարանք ավելացրել է, որ հայազգի ֆուտբոլիստին անդրադառնալիս կարող են չնշել թե վերջինս որ քաղաքից է,նախկինում ինչ թիմում է խաղացել և այլն… Խեղճ Կուզմակը, երևի չէր էլ մտածել, որ 21-րդ դարում քաղաքակիրթ համարվող Բաքվում իրեն կարող են միջնադարյան բարբարոսին բնորոշ հարցեր տալ… Զարմացած եմ նաև այն հանգամանքից, որ ազերիները առանց ամաչելու այսպիսի պրիմիտիվ և շովինիստական բնույթի հարցեր են տալիս օտարներին… Միևնույն է, Ալեքսանդր Կուզմակը չի պատկերացնում, որ նույնիսկ հայազգի ֆուտբոլիստի և հատկապես Մխիթարյանի անունը տալուց և նրա մասին մանրամասներ չմեջբերելու պարագայում ևս ազերիներն ինչ սթրեսի մեջ են ընկնում…

Ու այսքանից հետո Իլհամ Ալիևը մի քանի իրենց հայ համարող դավաճանների գնելով և ինչ-որ խաղաղության հարթակ ստեղծելով ուզում է միջազգային հանրության աչքերին «թոզ փչել» և համոզել, որ ադրբեջանցիները հայերի նկատմամբ վատ տրամադրված չեն… Բայց նույն այդ ժամանակ չզսպելով իրենց ատելությունը հայերի նկատմամբ կարող են Բաքու ժամանած մարզական մեկնաբանի շատ լուրջ դեմքով հարցրել, թե ռեպորտաժների ժամանակ ասեն, թե չասեն հայերի ազգանունները… Այս ամենից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական ֆուտբոլի գլխավոր գլխացավանքն ու խնդիրը Հենրիխ Մխիթարյանն է… Նրանք այլ խնդիրներ չունեն… Դե եթե Բաքվում այդքան ծանր են տանում մեր ազգի պարծանքներից մեկի հաջողությունները, ապա շատ ուրախ կլինեմ, որ Հենրիխն իր հիասքանչ խաղով ընդմիշտ լռեցնի ազերի ֆուտբոլային մեկնաբանների վայրահաչոցը…

Իմ կողմից առաջարկ ունեմ իրենց ադրբեջանցի անվանող սպորտային մեկնաբաններին… Կոնկրետ Հենրիխ Մխիթարյաին խաղի ժամանակ կամ չի հեռարձակեք խաղը, որից հիմնականում կտուժեն ազերի ֆուտբոլի սիրահարները, կամ էլ Հենրիխ Մխիթարյանին «փակեք» ձեր ֆուտբոլիստներից մեկով և ուրախացեք, որ ինչ-որ -օղլի «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղում… Հյուսիսային Կորեայում բոլորը գիտեն, որ իրենց ֆուտբոլի հավաքականը աշխարհի չեմպիոն է… Ֆաշիստական Ադրբեջանում էլ թող ուրախանան, որ ոչ մի հայ «Մանչեսթեր Յունայթեդում» չի խաղում, այլ խաղում է ինչ-որ ադրբեջանցի…

Հ.Գ.Խղճուկ ադրբեջանցիները իրենց զայրույթը և ատելությունը Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ դրսևորում են նրա instagram-յան էջում… »



Նման նյութեր