Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը:
Ելույթ ունենալով հարազատ «Արդարություն և զրագացում» կուսակցության կողմանկիցների առջև Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ Անկարան դեմ է Քաթարի դեմ արաբական որոշ երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին… «Մենք սխալ ենք համարում Քաթարի դեմ կիրառվող պատժամիջոցները… Մենք գոհունակությամբ ողջունում ենք Քաթարի սառնասրտությունն այս ամենի նկատմամբ… Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նրա հետ»,-ասել է Էրդողանը…
Թուրքիայի բռնապետը սեփական խաղն է առաջ տանում… «Պղտոր ջրերում ձուկ որսալ» սիրող Էրդողանը փորձում է օգտվել արաբական աշխարհում տեղի ունեցած պառակտումից… Նեոօսմանիզմի և նեոպանիսլամիզմի ջատագով Էրդողանը բավական երկար ժամանակ է փորձում է ստանձնել իսլամական և հատկապես արաբական աշխարհի լիդերի դերը,որը նրան չէր հաջողվում,քանի որ դրան դեմ էին հատկապես Սաուդյան Արաբիան և արաբական աշխարհում բավական մեծ կշիռ ունեցող Քաթարը և Եգիպտոսը… Հիմա, երբ վաղեմի բարեկամների մեջ հակասություններ կան, հայտնվում է Էրդողանը, ով անցնում է նրանցից մեկի,այս պարագայում՝ Քաթարի կողմը՝ ակնկալելով,որ ապագայում Դոհան որոշ հարցերում կկանգնի Անկարայի կողքին…
Քաթարի պահով Էրդողանն ունի մոտակա և հեռակա ծրագրեր… Մոտակա ծրագիրը,շրջափակման մեջ հայտնված Քաթարին սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումն է, որոնց ներկրում արդեն երկրորդ օրն է արգելափակվում է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից… Էրդողանը նոր և հարուստ շուկա է ցանկանում ձեռք բերել սեփական արտադրողների համար… Հեռահարը՝ մեծ ազդեցության ձեռք բերումն է մահմեդական աշխարհում… Էրդողանը պահը չի կորցնում հարվածելու Սաուդյան Արաբիային,որը չնայած Անկարայի հետ ունեցած բարիդրացիական հարաբերություններին միշտ Էրդողանին ցույց է տվել իր իրական տեղը…
Այս պարագայում, Քաթարի համար ավելի ձեռնտու է համագործակցել շիա Իրանի հետ,քան սուննի Թուրքիայի,որի ծառայություններն ավելի թանկ կարժենան ալ-Թանիների հարստության համար,կամ էլ Քուվեյթի առաջարկի ընդունում է, որը փորձում է միջնորդել և բանակցային սեղանի շուրջ լուծել Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջև լարվածությունը…
Ի դեպ, Էրդողանն այս հայտարարությունն արեց ԱՄՆ նախագահ Թրամփի Քաթարի դեմ պատժամիջոցների կիրառման առումով գոհունակություն արտահայտելուց հետո…
Չի բացառվում, որ Քաթարի շուրջ լարվածության հեղինակ Թրամփը,ով մի քանի ժամ առաջ է այդ փաստն ընդունել, օգտագործում է Էրդողանին արաբական աշխարհի հերթական պառակտման և Սաուդյան Արաբիային նույն այդ արաբական աշխարհում միայնակ լիդերի կարգավիճակից զրկելու նպատակով… Պառակտված և բազում խնդիրներ ունեցող արաբական աշխարհն ավելի հեշտ է կառավարել և վերահսկել, քան միասնականը…
«Բաժանիր, որ տիրես» կարգախոսը հիմա էլ է շատ արդիական միջազգային հարաբերություններում…