Բնակիչները Վարդենիս-Մարտակերտ միջպետական ավտոճանապարհը փակել են. a1plus.am
Advertisement 1000 x 90

Բնակիչները Վարդենիս-Մարտակերտ միջպետական ավտոճանապարհը փակել են. a1plus.am

Վարդենիսցիներն արդեն մեկ ժամից ավելի փակել են Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհը։ 15 համայնք ոտքի է ելել՝ ընդդեմ խոշորացման ծրագրի։

Խոսքը սահմանամերձ գյուղերի մասին է, որոնք, ըստ մտահոգ բնակիչների, խոշորացման դեպքում կդատարկվեն։ Ըստ մեր զրուցակիցների՝ բնակիչների կարծիքն իշխանությունները չեն հարցրել, և խոշորացումը մի շարք դժվարություններ է առաջացնելու նրանց համար։ Որոշ դեպքերում մոտ 40 կմ պետք է կտրեն-անցնեն, որպեսզի մի փաստաթուղթ վերցնեն, մի հարց լուծեն, բացի այդ, հեռավորության վրա գյուղապետը չի կարող հասկանալ իրենց խնդիրները։

«Եթե գյուղը գյուղապետարան չունեցավ, գյուղապետ չունեցավ, որ իր խնդիրը հասկանա, այդ գյուղը կդատարկվի։ Վատ նախադեպերն ունենք, արդեն իսկ բոլորը խոսում են երկրից հեռանալու մասին»,- ասում են ակցիայի մասնակից վարդենիսցիները։

Ժողովուրդը պատրաստվում է փակած պահել ճանապարհը, մինչև որ խոշորացման մասին որոշումը կչեղարկվի։

Ոստիկանության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները վստահեցնում են, որ կառավարությունը կընդառաջի մարդկանց, եթե վերջիններս գնան այնտեղ՝ իրենց խնդրով։

a1plus.am