«Ախպեր ի՞նչ ես ուզում, իմ կնգան ես իրավունք չունե՞մ տփեմ»
Advertisement 1000 x 90

«Ախպեր ի՞նչ ես ուզում, իմ կնգան ես իրավունք չունե՞մ տփեմ»

Նարեկ Մալյանը երեկ իր Facebook-յան էջում հետևյալ գրառումն է արել.

«Նոր մի դեպք տեղի ունեցավ, որը խորհրդանշում է հասարակական խնդիրների փունջ։

Մաշտոցի պողոտայում՝ օպերայի դիմացի մայթին, միջին տարիքի մի տղամարդ շատ ուժեղ ապտակեց մի կնոջ։ Մոտեցա, ձեռքերը ոլորեցի։ Տղամարդը սկսեց ամբողջ փողոցով գոռալ, որ ինքը ոստիկանության աշխատող է և պահանջում էր բաց թողել իրեն։ Պարզվեց «Արտաշի մոտ» ռեստորանի «ստայանշիկն» էր։

Ամենատարօրինակը այն էր, որ երբ արդեն իսկական ոստիկանները զբաղվեցին այս միջադեպով, խրոխտությունը միանգամից կորավ ու ինձ հարցնում էր.

-Ախպեր ի՞նչ ես ուզում, իմ կնգան ես իրավունք չունե՞մ տփեմ»։



Նման նյութեր