Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեք Ենիգոմշյանի գործով էսօր Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության էի։ Ալեքին զանգել էի, ուզում են պարզել թե ինչու եմ զանգել։ Քննիչ Բեգլարյանը ինչպես կարգն է իմ իրավունքները ներկայացրեց։ Կարճ ներկայացնեմ ինչ եղավ էնտեղ։ Հարցրեց, որտեղից գիտեմ Ալեքին, ասում եմ ընկերներ ենք, վաղուց գիտենք իրար։ Ասում է՝ ՊՊԾ գունդը գրաված տղերքից ում գիտես, ասում եմ մի քանիսին գիտեմ Ղարաբաղից։ Հետո հարցնում է՝ ՊՊԾ գունդը գրավելու մասին տեղեկություն ունեի՞։ Ասում եմ՝ ոչ։ Հետո տեսեք ինչ հարց է տալիս քննիչը, ծխախոտն էլ բերանին։
Իսկ ՊՊԾ գնդի մասին նյութեր գրելու համար շահագրգռե՞լ են, փող առաջարկե՞լ են։ Ես էլ ասացի, իսկ էս հարցերը տալու համար քեզ փող տվե՞լ են, ու հրաժարվեցի ցուցմունք տալուց, ասացի փաստաբանի հետ կգամ։ Քննիչը «Հետքի» մասին չէր էլ լսել, երբ սկզբից գրում էր աշխատանքի վայրի մասին, ասացի «Հետքի» խմբագիրն եմ, երկրորդ անգամ հարցրեց, որ թերթի»։