Վերլուծաբան Գագիկ Համբարյանի գրառումը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, կրկին ձերբակալվել է «Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը…
Turan գործակալությանն այդ ամսին հայտնել է թալիշ մտավորականի եղբայրը՝ Սաբահադդին Մամեդովը… Ըստ վերջինիս, այսօր ժամը 11.30 նրանց տուն է այցելել թաղային ոստիկանը և առաջարկել նրան այցելել ոստիկանություն… Հետագայում, Հիլալաին հաջողվել է զանգահարել տուն և հայտնել հարազատներին, որ իրեն տանում են Բաքվի «Գյանջլիկ» մետրոյի կայարանի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունք, որտեղ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, գնտվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունը…
Հիշեցնեմ, որ սա Հիլալ Մամեդովի առաջին ձերբակալությունը չէ… Իլհամ Ալիևի վարչակարգը հատուկ ուշադրություն է դարձնում Մամեդովի ղեկավարած «Թալիշի սադո» թերթին, որին մեղադրում է ազգայնականության և հակաադրբեջանական քարոզչության մեջ…
2012 թ-ի հունիսի 21-ին Հիլալ Մամեդովը ձերբակալվել էր և դատապարտվել էր 5 տարի ազատազրկման… Նրան մեղադրել էին թմրամիջոցներ վաճառելու, ինչպես նաև դավաճանության մեջ… Սակայն բազմաթիվ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների ղեկավարների հորդորներից հետո ապշերոնյան բռնապետը նրան 2016 թ-ի մարտի 17-ին ազատ արձակեց…
Երևում է, Ադրբեջանում կրկին թափ է առնում բնիկ ժողովուրդների նկատմամբ հալածանքների նոր փուլը…