Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանի նկարով ափսեն կոտրեց, ապա մտավ քաղաքապետարան. armtimes.com
Advertisement 1000 x 90

Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանի նկարով ափսեն կոտրեց, ապա մտավ քաղաքապետարան. armtimes.com

Այսօր Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է լինելու:

Երևանի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ քաղաքապետարանի բակում հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք նիստ են անցկացնում հենց քաղաքապետարանի բակում:

Զարուհի Փոստանջյանն այժմ մամուլի ասուլիսով է հանդես գալիս քաղաքապետարանի դիմաց: Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթեր է ապահովել, որը վերնագրել է «Երևանի քաղաքապետարանի գրավման առաջին օր»: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք որոշել են չմասնակցել ավագանու նիստին, քանի որ անդրանիկ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկմանը չեն ուզում մասնակցել, քանի որ օրակարգում ներառված է Տարոն Մարգարյանի երդման արարողությանը վերաբերող հարցեր:

Փոստանջյանը, այդուհանդերձ, հայտարարեց, որ մասնակցելու են ավագանու նիստերին, «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու բոլոր անդամները ներգրավվելու են ավագանու կողմից ձևավորված 4 հանձնաժողովում: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը կղեկավար Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Մնացական Պարակշիևը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը հայտարարեց, որ իրենք դիմելու են վարչական դատարան քաղաքապետի և ավագանու կողմից ընդունված իրավական ակտերի օրականությունը վիճարկելու համար, ներկայացնելու են հաղրոդում հանցագործության մասին իրավապահ մարմիններին քաղաքապետի և ավգանու անօրինականության վերաբերլ: «Սա այն բանաձևն է, որի միջոցով մենք մեր աշխատանքը վարելու ենք Երևանի ավագանիում: Սա ձևաչափն է, միայն նիստերով չէ պայմանավորված»,- ասաց Զարուհի Փոստանջյանն ու պարզաբանեց, որ այս պահից օգտաործելու են իրենց լիազրությունները, որոնց մեջ է մտնում Երևանի 12 վարչական շրջանների բնակիչների հետ ամիսը մեկ անգամ հանդիպումներ անցկացնելը:

«Մենք ունենալու ենք 12 նիստ վարչական շրջաններում: Դուք գիտեք, որ Երևանի քաղաքապետարանն ունի հանձնաժողովներ, այդ հանձնաժողովներում մենք իհարկե մեր լիազորությունները բանեցնելու ենք: Հանձնաժողովներում ներգրավված են լինելու մեր ավագանու անդամները: Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացված է լինելու Մնացական պարակշիևի միջոցով, նա տնտեսագետ է, գործարար է, երկար տարիներ ապրել է Մոսվայում, բայց վերադարձել է Հայաստան, ունի երկքաղաքացիություն»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ իրավական հարցերի հանձնաժողովում ներգրավված է լինելու Սոնա Աղեկյանն ու Հայկ Պետրոսյանը: Մյուս երկու հանձնաժողովներում՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողվում կաշխատի Մարինա Խաչատրյանը: Զարուհի Փոստանջյանն էլ ներգրավված կլինի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում:

Ամբողջությամբ՝ armtimes.com