Փորձել են կողոպտել Միքայել Ոսկանյանի մեքենան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փորձել են կողոպտել Միքայել Ոսկանյանի մեքենան

Այսօր առավոտյան չարագործները կոտրել են թառահար Միքայել Ոսկանյանի մեքենայի ապակին՝ այն կողոպտելու նպատակով, սակայն, բարեբախտաբար, ոչինչ չեն կարողացել գողանալ։ Երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մեքենայի լուսանկարը, որի տակ գրված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ մեքենայում եղել է երեխայի մանկասայլակը միայն, որին չարագործները ձեռք չեն տվել։ Դեպքը տեղի է ունեցել այս առավոտյան։ Մեքենան կայանված է եղել երաժիշտի տան բակում։