Ծննդկանի որովայնում սավան մոռացած հայ բժշկուհուն արգելվել է 2.5 տարի բժշկությամբ զբաղվել
Advertisement 1000 x 90

Ծննդկանի որովայնում սավան մոռացած հայ բժշկուհուն արգելվել է 2.5 տարի բժշկությամբ զբաղվել

Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը Մարիամ Առաքելյանին և Գալինա Շլոմինին երկու տարով արգելել է բժշկական գործունեություն ծավալել ծննդկանի որովայնում սավան մոռանալու համար: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:

Պաշտոնապես նրանց չի թույլատրվում դուրս գալ Սանկտ Պետերբուրգի տարածքից, բժշկական գործիք վերցնել և ընդունել հիվանդների: Նրանք պարտավոր են տուժող Յուլիա Սելինային վճարել 380 000 ռուբլի:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական համալսարանական կլինիկայում ծննդաբերելուց 25 օր անց Յուլիային տարօրինակ է թվացել, որ իր որովայնն այդ օրերի  ընթացքում ընդհանրապես չի փոքրացել: Կրկին բժիշկներին դիմելուց հետո պարզվել է, որ վերջիններս  վիրահատության ժամանակ նրա որովայնում վիրահատական սավան են մոռացել` 117-ը 84 սանտիմետրի վրա չափերով: Ծննդկանը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել այդ սավանի պատճառով:

Մեկուկես ամիս առաջ Յուլիան հերթական վիրահատությունն է տարել՝ կապված աղիների հետ: Մինչև այժմ նա վերականգնողական կուրսեր էր անցնում: