ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Lada-ն, Daewoo-ն և Nissan-ը, վերջինն էլ հարվածել է հաստաբուն ծառին. կա 1 զոհ
Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ու նեցել Երևանում։
Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո էլ Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհին՝ երիտասարդ աղջիկ, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։
Ամբողջությամբ՝ shamshyan.com