Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Գևորգյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար: Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։ Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»: