iOS 11-ը թեև արդեն ներկայացված է, բայց դրա ամբողջական տարբերակը հասանելի կլինի միայն աշնանը:
Օպերացիոն համակարգի այս տարբերակում ակտիվորեն ներդրված են մեքենայական ուսուցման հնարավորությունները
Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձրել հատկապես Siri-ին: Այժմ խելացի այդ օգնականը կարող է շփվել ավելի քան 21 լեզուներով և հասանելի է 36 երկրներում: Բացի այդ, համակարգն աշխատում է արդեն ոչ միայն կնոջ, այլև տղամարդու ձայներով: Նոր շեշտադրումները Siri-ն դարձրել են մարդուն ավելի նման:
10 տարվա մեջ առաջին անգամ թարմացվել է App Store-ի դիզայնը:
Օպերացիոն համակարգի թարմացված տարբերակում կարևոր նորություն է նաև փաստաթղթերը պահպանելու նոր համակարգը: Սա Box-ի և iCloud-ի նման ամպային համակարգ է, որը հնարավորություն է տալիս նոր ֆայլեր ավելացնել, ստեղծել թղթապանակներ, և այլն:
Սկզբում նշվում էր, որ օպերացիոն համակարգի բետա-տարբերակը հասանելի կլինի միայն հուլիսի վերջին: Սակայն այն կարող եք փորձարկել արդեն այսօր:
Իհարկե, պետք է հասկանալ, որ սա առաջին բետա տարբերակն է և ունի մի շարք խնդիրներ:
Առաջին հերթին՝ պատճենեք ամեն բան iTunes-ի կամ iCloud-ի օգնությամբ, որպեսզի ինչ-որ բան այնպես չլինելու դեպքում չկորցնեք ձեր տեղեկատվությունը:
Այնուհետև ստուգեք, թե արդյո՞ք ձեր գադջետը համապատասխանում է iOS 11-ին:
Օպերացիոն համակարգի թարմացումներին համապատասխանում են հետևյալ սարքավորումները՝
iPhone 5s և ավելի նոր մոդելները
iPad Pro
iPad Air և ավելի նոր մոդելները
iPad mini 2 և ավելի նոր մոդելները
iPod touch 6.
Բացեք iOS-ով աշխատող սարքավորումը, ինչպես պատկերված է լուսանկարում, բեռնեք բետա-տարբերակը հետևյալ հղումով և, ընդունելով լիցենզիոն համաձայնությունները՝ տեղադրեք այն:
Սարքավորումը վերաթողարկելուց հետո մուտք գործեք կարգավորումների բաժինը, բացեք հիմնական կարգավորումները և ընտրեք «Обновление ПО» տողը:
Սիրարփի Աղաբաբյան