Լիզա Ճաղարյան. «Դրանք կինոյի հետ առնչություն ունեն այնքան, որքան ես՝ քվանտային ֆիզիկայի հետ»
Advertisement 1000 x 90

Լիզա Ճաղարյան. «Դրանք կինոյի հետ առնչություն ունեն այնքան, որքան ես՝ քվանտային ֆիզիկայի հետ»

Լիզա Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Եվ որքան էլ ջանք թափեն «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչները, որքան էլ նրանց հաջողվի որևէ ծերացած կինոաստղի քայլեցնել մեր կարմիր գորգի վրայով, միևնույն է՝ մեր գորգը շարունակում է «խալիչա» մնալ, մանավանդ՝ երբ դրա վրայով քայլում են զանազան ցմփոր պաշտոնյաներ՝ իրենց կանանց հետ, որոնք գուցե իրական կինոաստղերից ոչ պակաս հնարավորություն ունեն թանկարժեք զգեստ հագնելու, բայց, ավաղ, սրանց ճաշակը հիմնականում ողբալի մակարդակի է՝ մեկ, և երկրորդ՝ դրանք կինոյի հետ առնչություն ունեն այնքան, որքան ես՝ քվանտային ֆիզիկայի հետ»։

Լուսանկարը՝ aravot.am