
ԱՄՆ-ից ժամանած լեռնագնաց Թելմա Ալթունը առաջին անգամ է Արցախում իրականացնելու իր մարաթոնյան վազքը: Հայրենիքում արշավորդուհին 280կմ կվազի՝ Վարդենիսից-Հադրութ: Ծրագիրը նաև բարեգործական բնույթ է կրում: Հավաքված միջոցներն օգտագործվելու է նպատակային:
Թելմայի հետ Արցախում է նաև «Հայ լեռնագնացների ընկերություն» ՀԿ Լոս Անջելեսի մասնաճյուղի հիմնադիր Ռոբերտ Ասսարյանը, ով աջակցել և Ալթունի երազանքը իրականություն է դարձրել: Մեր նկարահանող խումբը Ստեփանակերտում դիմավորել ու ճանապարհել է վազորդուհուն: