Գաղտնի ձայնագրություն, զինվորի ծնողի անունից գումար են շորթում․ զրույց Արշակ Զաքարյանի հետ. banak.info (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գաղտնի ձայնագրություն, զինվորի ծնողի անունից գումար են շորթում․ զրույց Արշակ Զաքարյանի հետ. banak.info

Վերջին շրջանում հայտնվել են մարդիկ, ովքեր զինվորի ծնողի անունից, իբրև զինվորի համար, գումար են շորթում հասարակության անդամներից՝ մասնավորապես սփյուռքահայերից։

Այս դեպքերին անմասն չի մնացել կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ամսիսներ առաջ  ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է նմամ դեպք և որոշ ժամանակ անց տեղադրել է նաև մի տեսանյութ, որտեղ խաբեություն կատարողը ընդունում է իր մեղքը, որ հայր ու որդի զիվորական համազգեստ հագած փորձել են համոզել, որ զորամաս հասնելու համար իրենց որոշակի գումար է հարկավոր։ Տեսանյութում  ներողություն է խնդրում և խոստանում այսուհետ չզբաղվել խաբեությամբ: (Տեսայստեղ)

Հանուն  հայ զինվորի ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը նույնպես  հանդիպել է նման խաբեության և ֆեյսբուքյան էջում հրապարակել է նկար, որտեղ մի մարդ զինվորական մասխալաթը հագին կրկին խաբեությամբ, բայց այս անգամ ապրանքի տեսքով՝  գումար է «աշխատում»։ (Տես այստեղ)

Այս ամենին հավելենք, որ Հանուն  հայ զինվորի ՀԿ-ն անանուն աղբյուրից ձայնագրության տեսքով հաղորդագրություն է ստացել, որտեղ հերթական նման խաբեության արձանագրում է։ Խաբեբան ներկայանում է իբրև տաքսու վարորդ և ամբողջ ճանապարհի ընթացքում սփյուռքահայ ուղևորին պատմում իր կյանքի սուտ պատմությունները։ Ներկայանում է շատ վատ ապրող և Արցախի հանրապետության տարածքում ծառայող զինվորի ծնող։ Զինվորի ծառայելու պայմանները ներկայացնում է ծայրահեղ վատ և գումար է խնդրում որպեսզի գնա զինվոր որդուն այցելության։ ( Ձայնագրությունը ստորև )

Այստեղ ոչ միայն խաբեությամբ գումար ստանալու հարցն է առաջ գալիս, այլև մեր հայկական բանակի անվան և պատվի։ Այսպիսի աբսուրդ, սուտ պատմություններով նրանք խեղաթյուրում են մեր ժողովրդի պատկերացումները հայոց բանակի մասին։

Բոլոր փաստերը հաշվի առնելով և խնդրի լուծման ճանապարհներ փնտրելով, կապ հաստատեցինք այս դեպքերի մասնակից, նույն ինքը՝ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ, որպեսզի պարզենք, թե նա ինչ կարծիքի է և ինչ լուծման ճանապարհներ է տեսնում։

Պարոն Զաքարյանը կարծում է, որ գումար խնդրելը միշտ եղել է և այդպես էլ կմնա, բայց այդ ամենին խառնել հայ զինվորին և նրա համազգեստը, այդ արդեն անմարդկային է, նրանք, այսպես ասած գտել են հասարակության թույլ կողմը և փորձում են խղճի խայթ առաջացնելով որոշակի գումար ստանալ կոնկրետ մարդկանցից։

Խաբեբաներն ասում են, որ բանակում զինվորի համար ստեղծած պայմաններն ահավոր են, ուտելիքը չի բավականացնում, զինվորական համազգեստը շատ շուտ շարքից դուրս է գալիս և այլն։ Իհարկե, հաշվի առնելով, թե այս ասողներն ովքեր են և ինչ նպատակով են այսպիսի ինֆորմացիա տարածում, այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ այս որոշակի չափով համապատասխանում է իրականությանը և մեր դիրքերում այնքան էլ լավ իրավիճակ չէ։ Այս հարցում պարոն Զաքարյանը վստահեցրեց, որ ուտելիքը բավականացնում է, և հաճախ զինվորները  քաշ են հավաքում, չմոռանալով, որ ռեժիմով սնվելը իր դերն ունի։ Իսկ համազգեստի անորակության հարցին պատասխանեց, որ եթե զինվորը վստահ է՝ իր ծնողներից նոր համազգեստ ուզի և նրանք միանգամից իրեն կապահովեն նորով, պարզ է, որ նա սրտացավորեն չի վերաբերվի և անփույթ կվարվի, ինչ էլ կհանգեցնի համազգեստի շարքից դուրս գալուն։ Բայց հակառակ դեպքում, երբ զինվորը գիտի, որ այդ համազգեստը նա պետք է մինչ այսինչ օրը հագնի և այլ տարբերակ չունի, այս դեպքում մոտեցումը լրիվ այլ է և խնամքով պահում է նորմալ հագնում միչև նորով կփոխարինեն։

Իսկ լուծման ուղու առաջարկը եղավ այն, որ պարոն Արշակի կարծիքով մարդուն պետք է ուղղվելու հնարավորություն տալ, այսինքն բռնել հանցանքի պահին և անմիջապես գցել ճաղերի հետևը, այդ խնդրի լուծում չէ։ Պետք է փորձել հասկանալ արարքի բուն պատճառը և այնպես անել, որ մարդ ինքը գիտակցի իր արածի վատ լինելը, հնարավորության դեպքում էլ օգնել, որ ոտքի կանգնի, աշխատանք առաջարկել և այլն։ Իհարկե, հավելեց, որ կան իսկական սրիկաներ, որ խաբեությամբ գումար վերցնելը նրանց «մասնագիտությունն» է դարձել։

Հկ-ի նախագահ Դավիթ Թորոսյանի կարծիքը լուծման ճանապարհներ գտնելու հարցում նույնպես ծայարհեղական չէ, նա մտածում է, որ կարելի սահմանել որոշակի տուգանք նմանօրինակ գործունեությամբ՝ մուրացկանությամբ զբաղվողների համար, նաև հասարակական աշխատանք, ինչի կարիքը այսօր շատ ունենք:

Մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ քայլ անելուց առաջ պետք է մտածի հետևանքների մասին և իր քայլով թշնամու ջրաղացին ջուր չավելացնի…

banak.info