
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին` Ռազմիկ Դանիելյանը, ստորագրությամբ ազատ է արձակվել: Նրա անունը, հիշեցնենք, կապվում է մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ, իսկ տուժածը Գազպրոմի աշխատակից է: Ինչպես հայտնի է, քաղաքապետի որդին վարել է հոր ծառայողական ավտոմեքենան:
ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։