Գարիկ Համբարյանի գրառումը. Եթե հավատանք www.flightradar24.com կայքին, ապա րոպեներ առաջ Ստամբուիլց Բաքու թռչող Turkish Airlines ավաիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը,որը կատարում է TK334 /THY3RF չվերթը գտնվում էր Արցախի օդային տարածքում և անցնելով Ստեփանակերտից մի փոքր հյուսիս հիմա ուղևորվում է դեպի արևելք՝ Բաքու…
Արցախը որպես «վտանգավոր և անվերահսկելի» տարածք ներկայացնող Բաքուն և Անկարան բոլոր ավիաընկերություններին արգելում են անցնել Արցախի օդային տարածքով, սակայն, երբ անհրաժեշտություն է լինում, ապա չեն վարանում, որ իրենք օգտվեն Արցախի օդային տարածքից… Հետաքրքիր է, ի՞նչ են զգացել ինքնաթիռի ուղևորները,երբ իրենց դիմաց տեղադրված փոքրիկ էկրանների վրա պատկերված քարտեզի վրա տեսել են, որ անցնում են «օկուպացված» Արցախի օդային տարածքով…
Ի դեպ, ընդամենը րոպեներ առաջ Արցախի օդային տարածքով անցել է նաև թուրքական AtlasGlobal ավիաընկերության կողմից Անթալիայից Ալմաթի ուղևորվող ինքնաթիռը…
Ինչպես ասում են՝ «Բարի գալուստ ԱԶԱՏ Արցախի օդային տարածք»…
Հ.Գ. Ադրբեջանցիները և թուրքերը հենց իրենք էլ խախտում են իրենց որոշումները…
Հ.Գ.Նախիջևան-Բաքու չվերթներն իրականացնելիս ազերիները մի մեծ շրջանց են անում Իրանի վրայով,որ հանկարծ չմոտենան Արցախին… Բայց պարզվեց,որ այդ ամենն ընդամենը դերասանություն է… Անհարժեշտության դեպքում մեծ ուրախությամբ օգտվում են Արցախի Հանրապետության օդային տարածքից…