Անուշիկ Հակոբյանի կյանքը լիովին փոխվեց 2003 թվականի դեկտեմբերի 5-ին: Հենց այդ օրը տատիկը նրան դպրոց տանելու փոխարեն, հայրենի Արտաշատում բժշկի տարավ: Այդ ժամանակ նրա մարմնին առանց որևէ պատճառի կապտուկներ էին առաջանում, իսկ քթից մշտապես արյուն էր գալիս: Տեղի բժիշկները չեն հասկացել, թե որն է խնդիրը, բայց ինչ-որ վատ բան են կասկածել և նրանց ուղարկել Երևանի Արյունաբանության կենտրոն: Այստեղ բավական արագ ախտորոշում կատարվեց՝ լեյկոզ, վերջին փուլ:
Ամբողջությամբ՝ news.am