«Տաշիր»-ը կկառուցի նոր պրեմիում դասի ապարտամենտների համալիր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տաշիր»-ը կկառուցի նոր պրեմիում դասի ապարտամենտների համալիր

«Տաշիր» ընկերությունների խումբը Մոսկվայի հարավ-արևմուտքում կառուցում է պրեմիում դասի ապարտ-համալիր: Նախագծի ներդրումների համատեղ ծավալը կազմում է 2 միլիրադ ռուբլի: Օբյեկտի կառուցման մեկնարկը տրվել է 2017 թվականի հունվարին, իսկ ավարտել նախատեսվում է ՝2018 թվականի վերջին:

Ambassador Golf Club Residence կհայտնվի Դովժենկոյի փողոցում: 16 հազար քարակուսի մետր ընդհանուր մակերեսով օբյեկտը ներառում է իր մեջ 63 ապարտամենտ: Բնակիչների հարամարատևության համար նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի: Համալիրը առանձնանում է 450 քարակուսի մետր ընդհանուր մակերեսով 5 տերասներով ապարտամենտ: Այդ երկհարկանի պենտհաուսները տեղակայված են համալիրի վերջին հարկում, սեփականատերերին կտրամադրվեն առանձին վերելակի շքամուտքեր:

«Ունենալով բազմամյա փորձ շինարարական ոլորտում, ««Տաշիր»-ը այսօր ունի լայն տեխնիկական ներուժ՝ բարձրակարգ դասի նախագծեր իրականացնելու համար: Ambassador Golf Club Residence-ը պատասխանում է այսօրվա կյանքի համար բոլոր ժամանակակից պահանջներին՝ հիշվող ճարտարապետական և նախագծային լուծումներ, հարմարավետ միջավայր, որը թույլ կտա արագ, 20 րոպեների ընթացքում հասնել Սադովոյե կոլցո: Մենք կառուցում ենք տներ, որտեղ հարամարավետ է ապրել, որտեղ ուզում ես ապրել»,-հայտարարել է Սարգիս Կարապետյանը :

slaq.am