ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերին սկսելու է մշակել ծխելու դեմ պայքարի ծրագիրը, որը 1 ամսվա ընթացքում կներկայացնի կառավարությանը: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ մինչ այդ քննարկումները շարունակվում են։
Ըստ նրա՝ ապագա ծրագրին արձագանքների 80%-ը կողմ է, 20%-ը՝ դեմ։ Թե որքա՞ն կլինի հասարակական վայրում տուգանքի չափը, արդյոք հայտարարված 10 հազար դոլարը իրակա՞ն թիվ է, Լ.Ալթունյանը պատասխանեց, որ դա օրինակ էր. «Տուգանքների նվազագույն շեմը ինչպիսին կլինի՝ չեմ կարող ասել: Դա կհաշվարկեն հոգեբանները, տնտեսագետները և իրավաբանները»։
Մանրամասները՝ տեսանյութում