
Ինչպես արդեն գրել էինք, այս գիշեր հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը երկվորյակ դուստր է ունեցել։
Երեխաներին կոչել են էվա և էլլա։ 43-ամյա հեռուստամեկնաբանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է, որ դեռ չի հասցրել գրկել փոքրիկներին։
Թե երեխաները, թե նորաթուխ մայրիկն իրենց լավ են զգում, բայց հիվանդանոցից դուրս գրվելու մասին դեռ վաղ է խոսել։ Գայանեն նշեց, որ անսահման երջանիկ է։
«Ճիշտ է՝ դեռ վաղ է երեխաներին ինչ-որ մեկին նմանեցնելը, բայց ես կարծում եմ, որ նրանցից մեկն ինձ է նման, մյուսը՝ ամուսնուս»,-ասաց նա։
Անդրադառնալով երեխաների անուններին, Գայանե Փայտյանը նշեց, որ ամուսնու հետ են ընտրել. «Փորձել ենք այնպիսի անուններ ընտրել, որոնք կսազեն հայրանվան և ազգանվան հետ»։
Նորաթուխ մայրիկը չի պատրաստվում «ֆիզարձակուրդ» գնալ. «Պատրաստվում եմ շատ շուտ վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի հարցում կօգնեն տատիկները և քույրս»։