Արմավիրի մարզի մի խումբ աղջիկների հասցրել են Թուրքիայի Հանրապետություն, որտեղ աղջիկները զբաղվել են մարմանվաճառությամբ:
ArmLur.am-ը պարզել է, որ Գոհարիկ Ք-ն երկար տարիներ ապրել է Թուրքիայի Հանրապետությունում և, ըստ էության, որոշել է բիզնես դնել և մեծ գումարներ աշխատել: Եվ ահա, վերջինս Թուրքիայից կարողացել է կապ հաստատել և պայմանավորվածություն ձեռք բերել Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի բնակիչներ Աննայի և Անահիտի հետ (անունները փոխված են– խմբ.), որպեսզի նրանք գնան Սպարտա քաղաք և այնտեղ զբաղվեն մարմանավաճառությամբ, իսկ ստացած գումարի 50 տոկոսը վճարեն իրեն:
Աղջիկները գնացել են Սպարտա և մեկ ամիս մնալով այնտեղ` բավականին մեծ գումար են աշխատել, որից 50 տոկոսը տվել են Գոհարիկին: Նկատնեք, որ վերջինիս առաջարկն այնքան է դուր եկել մուսալեռցի աղջիկներին, որ նրանք 2016 թվականի մայիսի 10-ին կրկին գնացել են Սպարտա և մինչև հունիս 10 զբաղվել են մարմնավաճառությամբ:
Ի դեպ, նկատենք, որ Գոհարիկն անձամբ է աղջիկներին հաճախորդներով ապահովվել, որոնք, ամենայն հավանականության, Թուրքիայի բնակիչներ են եղել: Այս գործով նախաքննությունը օրերս ավարտվել է և գործը ուղարկվել է դատարան: