Վաչե Սարդարյանը իր Facebook-ում գրել է.
«Մի քանի օր առաջ մի շատ տհաճ երևույթի ականատես եղա. Երևանի դեղատներից մեկում տեսա, թե ինչպես էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը պարտքով գնում իր դեղերը: Երկար էի մտածում անդրադառնալ այս երևույթին, թե ոչ, բայց թող ների ինձ պարոն Քոթանջյանը, չկարողացա լռել:
Հարց՝ ո՞ւր է նայում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, երբ նման վաստակ ունեցող անձը նիսյայի տետրում գրանցում է իր գնած դեղերի գումարը:
Չեմ ասում, որ սա ազգային ողբերգություն է, բայց, պարոն Ալթունյան, երբեմն կարելի է զանգել այդ մարդկանց, հարցնել՝ ո՞նց ես, չէ՞ որ մեր հայ մտավորականներից այլևս մարդ չի մնացել: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը նրան հենց այնպես չեն շնորհել, ինչպես օրինակ հիմա, երբ ում պատահում է, տալիս են:
Մարդկանց վաստակը գնահատում են ոչ միայն մեդալներով ու միջոցառումներին բեմ բարձրացնելով, այլև տարրական հոգատարությամբ նրա անձի հանդեպ»:
Լուսանկարը՝ bravo.am-ի