Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ:
«Փառատոնի նպատակներն են նման միջոցաոռւմներով Արցախում զարգացնել իրադարձային տուրիզմը և թեթև ավիացիայի բնագավառի մասին տեղեկացվածության բարձրացումը»,-ասել է Ա. Գրիգորյանը և ավելացրել, որ փառատոնի ամենահետաքրքիր մասը ժամը 19:00-ին օդանավակայնում տեղի ունենալիք «Շուշվա բենդ»-ի համերգն է, 20:00-ին՝ հայտնի «Nemra» ռոք խմբինը: Կաշխատեն նաև հայտնի «DJ»-ներ, ովքեր ողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտություն:
Տեղեկացնենք. տոմսի արժեքը 1.000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից: Մանրամասներիհամար կարող եք զանգահարել 041 010 030 կամ 097 399 175 հեռախոսահամարներով: