Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում 1.3 մետրանոց սահնօձ է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում 1.3 մետրանոց սահնօձ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 15-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի ամառանոցների 16-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խորդանոցից բռնել են սահնօձ տեսակի (մոտ 1.3 մ) սողունին և տեղափոխել են անվտանգ տարածք:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ոստիկանության) պաշտոնական կայքից, հունիսի 15-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 15-ին, ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: