Կարեն Կարապետյան. «Կնվազեցվի թափոնների գոյացման ծավալը» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյան. «Կնվազեցվի թափոնների գոյացման ծավալը»

Ներկայացնում ենք վարչապետի երեկվա գրառումը.

«Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկել ենք մի կարևոր հարց։

Խոսքը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար լավագույն տեխնոլոգիաների ներդրման չափորոշիչների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման կարգի մասին է:

Այս որոշումների ընդունմամբ նախ, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կնվազեցվի թափոնների գոյացման ծավալը և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցությունը, ինչպես նաև կսահմանվի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում մշտական դիտանցման կարգը և ընդերքօգտագործողի՝ դիտանցման մասին հանրային տեղեկություններն իր պաշտոնական կայքում և այլ հարթակներում հրապարակելու պարտավորությունը»: