Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել է իր մայրիկին:
«Շնորհավորում եմ մայրիկիս «Տարվա հայ կին» ճանաչվելու կապակցությամբ: Հպարտ մայր, հպարտ որդի»,- գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյան արժանացել է «Հայաստանում ֆուտբոլի զարգացման տարվա գործիչ» մրցանակին:
Հունիսի 5-ին տեղի ունեցած միջոցառմանը Հենրիխ Մխիթարյանն էլ արժանացել է «Համազգային վստահություն Պատվո շքանշանի»:
Լուսանկարները` Համազգային վստահություն խորհուրդի ֆեյսբուքյան էջից: