Twitter-ը սահմանափակումներ է չեղարկել
Advertisement 1000 x 90

Twitter-ը սահմանափակումներ է չեղարկել

Twitter սոցկայքը հայտնել է «թվիթների» նիշերի քանակն ու հաղորդագրությունների երկարությունը սահմանափակող կանոնների չեղարկման մասին:

Մինչ այդ Twitter-ում կարելի էր առավելագույնը 140 նիշից բաղկացած հաղորդագրություն գրել:

Սակայն միկրոբլոգի նոր կանոնների համաձայն՝ մեդիակոնտենտն ու մեջբերված «թվիթները» չեն սահմանափակվի ներկայում ընդունված 140 նիշով:

Նշվում է, որ նորամուծությունների շրջանակում հասանելի նիշերի քանակը չի սահմանափակվի, եթե հաղորդագրությանն ավելացվի պատկեր, *.gif անիմացիա կամ տեսանյութ:



Նման նյութեր