Երեկ ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Կեսօրին 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կիսամերկ վիճակում տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանելեն նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 52-ամյա Գրիգորի Հարությունովի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանության մեջ կասկածվում է Գ. Հարությունովի 21-ամյա հարսը և, ըստ տեղեկությունների, սկեսրայրը փորձել է սեռական բնույթի ոտնձգության ենթարկել հարսին, ով դիմադրել է և ինքնապաշտպանության նպատակով արդուկով հարվածել է ամուսնու հորը, ինչն էլ դարձլ է մահվան պատճառ։
Այս տեղեկությունները ֆոտոլրագրողին փոխանցեցին հարևանները, ովքեր հրաժարվեցին ներկայանալ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: