Երեկ սահմանին հակառակորդի կրակոցից մահացել էր 20-ամյա Արայիկ Մատինյանը։ Արայիկը Լոռու մարզի Շնող համայնքից էր։ Ապրում էր հոր, մոր, երկու եղբայրների և քրոջ հետ։
Շնողի գյուղապետ Դավիթ Ղումաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտանիքը սոցաիալապես շատ ծանր վիճակում է գտնվում, հայրը, մայրը չեն աշխատում։ Արայիկին էլ վեցը ամիս էր մնացել, որպեսզի զորացրվեր։
Արայիկի մտերիմներից Լուիզան, մեզ հետ զրույցում պատմեց, որ նա բարի, հոգատար մարդ էր․ «Թեկուզ բանակում էր, բայց իմ կողքին էր միշտ։ Կռվարար չէր, բարի էր շատ»։