Աննա Մարգարյանի Facebook-յան գրառումը.
«Հայկական շոու բիզնեսում մարդիկ կան, ովքեր իրականում ոչինչ չեն անում, սակայն մշտապես իրենց շուրջ ինչ-որ իրադարձություններ են ստեղծում: Էս մեր միամիտ լրագրողներն էլ բռնում, ամեն մի ստից տարածած լուրի հիման վրա հարցազրույց են անում, մարդկանց մատուցում մի ինֆորմացիա, որն իրականում ոչ մի կապ չունի կյանքի հետ: Շարով-կարգով կներկայացնեմ այն հայտնիներին, ովքեր հաճախ են բռնվում նման բանսարկությունների մեջ: Սակայն շարքիս առաջին տեղում այսօր կլինի մի աղջիկ. խոսքը Տաթև Սարգսյանի մասին է:
Տաթևը բոլորովին վերջերս է դեր ստացել «Կայարան» սերիալում, խաղում է դայակի դերը, ու ամեն անգամ նրան տեսնելիս ակամայից մի երկու բան եմ հիշում նրա՝ վերջերս տված հարցազրույցներից: Ամիսներ առաջ կարդացել էի, որ Տաթևը երգ է գրել ու տաղանդավոր Ռիչարդ Մադլենյանն էլ այն շատ է հավանել, ու քանի որ այդ երգը շատ «վեհ» ու «բարձրաշխարհիկ» էր, շատ դժվարությամբ գտավ իր «տիրոջը»: Հարցազրույցում Տաթևն ասում էր, որ վերջապես այդ երգը գտել է իր գնորդին, ու մեկ շաբաթ հետո ալամ աշխարհը իմանալու է, թե ինչ տաղանդավոր երգահան է Տաթև Սարգսյանը: Ահա, խնդրեմ, սա էլ հարցազրույցն է: Տաթև ջան, հարցազրույցից 7 ամիս է անցել, բա ո՞նց լսենք էդ երգը… Թե՞ դու այս տարբերակով մարդկանց խաբելով ուզում ես անունդ մշտապես շրջանառության մեջ պահես:
Մի երկու ամիս առաջ էլ հերթական սուտդ փռեցիր համացանցում, թե իբր «Ֆուլ հաուսում» դերի առաջարկ ես ստացել, սա էլ հարցազրույցդ: Ասենք, ոնց կարելի է էպիզոդիկ դրվագում մասնակցություն ունենալը դեր ստանալ համարել ու դրա պատվին մի ողջ հարցազրույց տալ, թե՞ սա էլ էր քո մասին հիշեցնելու հերթական փորձ: Ու երբ այսպես քայլը քայլից հետո ուսումնասիրում եմ Տաթևի վարքը, հասկանում եմ, որ նա հրաշալի ինքնափիառշիկ է։ Սեփական անձի շուրջ մշտապես խոսակցություններ մոգոնելը հեշտ բան չէ, բայց Տաթևի մոտ ստացվում է այնքանով, որ այսօրվա դրությամբ, վերջիվերջո, դեր ստացավ սերիալում: Հուսանք՝ գոնե հիմա Տաթևն իրեն ինքնահաստատված կզգա ու այլևս սուտ ու մտացածին թեմաներով հարցազրույցներ չի տա այս ու այն լրագրողին»: