
Պարզ է դարձել, որ երեկվանից ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջն անհասանելի է, քանի որ հաքերները կոտրել են Հովհաննիսյանի էջը, և որը մինչև հիմա մասնագետները չեն կարողանում վերականգնել:
Արծրուն Հովհաննիսյանն այս պահին սկսել է ակտիվ գրառումներ կատարել Twitter-ի իր էջում: «Հարգելի հայրենակիցներ, Ֆեյսբուքիս էջը ժամանակավոր խնդիրներ ունի, մինչև առավոտ կլուծվի: Այս պահին սահմանին հանգիստ է, կրակոցները քիչ են»: Սա Հովհաննիսյանի երեկվա Tiwitter-յան գրառումն է: