Ինչ բախում է տեղի ունեցել երեկ Գյումրիում Վարդևան Գրիգորյանի և Սամվել Բալասանյանի որդիների միջև. armlur.am
Advertisement 1000 x 90

Ինչ բախում է տեղի ունեցել երեկ Գյումրիում Վարդևան Գրիգորյանի և Սամվել Բալասանյանի որդիների միջև. armlur.am

Armlur.am-ի փոխանցմամբ՝ Գյումրիի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվան վերաբերյալ գյումրեցիների շրջանում միանգամայն այլ լուրեր են տարածվել:

«Այսպես, Գյումրիում այս պահին խոսվում է այն մասին, որ երեկ երեկոյան Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գովազդային պաստառ է փակցվել, որի վրա եղել է Վարդևան Գրիգորյանի նկարն ու զառեր՝ «հաջողության բանաձևը» վերտառությամբ: Ըստ գյումրեցիների՝ սա ակնարկ է Վարդևան Գրիգորյանի՝ Ապարի հաջողություններին ուղղված: Գյումրեցիները նշում են, որ Վարդևան Գրիգորյանը տարիներ առաջ հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»։

Այս պահին պաստառը պոկված է: Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Նա ՀՀԿ-ի շտաբի մի քանի անդամների հետ որոշել է ծածուկ չար կատակ մոգոնել, որը սակայն ավելի ողբերգական ավարտ է ունեցել: Երեկ երեկոյան Արշակ Գրիգորյանը գնացել է, որպեսզի պոկի պաստառը, և այստեղ նրան են մոտեցել մի քանի հոգի և բախում է տեղի ունեցել:

Գյումրիում տարածված լուրերի շուրջ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն սատանալ Գյումրիում ՀՀկ-ի շտաբից: Մեզ հաջողվեց զրուցել Սուքիաս Ավետիսյանի հետ, ով ասաց. «ՀՀԿ-ն պաստառներով և նման բաներով չի զբաղվում»:

Դե ինչ, մնում է սպասել՝ հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունեցել հանրապետության երկրորդ քաղաքում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր