Ադրիանան ոչինչ չի մոռանում և երբեք չի ամաչել իր նախկին տեսքից. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ադրիանան ոչինչ չի մոռանում և երբեք չի ամաչել իր նախկին տեսքից. life.panorama.am

Ադրիանայի մասին երեկվա հրապարակումներից Life.panorama.am-ը խոսել է վերջինիս հետ: Դերասանուհին նշել է, որ իր և այլ հայտնիների հասցեին հնչած նման ցածրորակ հրապարակումներին պատասխանել չի ուզում.

«Վերջերս համացանցում ֆոտոշոփ արված լուսանկարներ տեղադրելու տենդենց եմ նկատում, բայց պատասխանս ուղղված չէ նմանատիպ աբսուրդի հասնող լուսանկարները տարածողներին, քանզի միշտ ուշադրություն եմ դարձնում առողջ դիտողություններին, մեկնաբանություններին և հրապարակումներին»,- նշեց դերասնուհին, իսկ հարցին, թե դիմե՞լ է արդյոք պլաստիկ վիրահատությունների, պատասխանեց.

«Ինչպես հասկացա` այսօր շատերի մտահոգության պատճառ է, թե դիմե՞լ եմ արդյոք պլաստիկ վիրահատությունների: Ասեմ, որ Ադրիանան ոչինչ չի մոռանում և երբեք չի ամաչել իր նախկին տեսքից: Այո, ես դիմել եմ պլաստիկ միջամտության ու դա չեմ թաքցրել: Այն, ինչ արվում է գեղեցիկի համար և ամենակարևորը չափի մեջ, միշտ էլ գնահատելի է: Մարդիկ, կշեռքի նժարին մի դրեք բնական կամ արհեստական գեղեցկություն հասկացությունները, այլ փոխարենը` մարդկային արժեքների որակաները գնահատեք, ինչպես օրինակ դաստիարակությունն ու բարոյականությունն է»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am

 



Նման նյութեր