GIF-ի ֆորմատի սիրահարների համար Facebook ընկերությունն անակնկալ է պատրաստել:
Շատերն են սիրում հաղորդագրությունների փոխարեն՝ իրենց մտքերն արտահայտել GIF ֆորմատով: Facebook ընկերությունը ևս մեկ քայլ առաջ է արել և հնարավորություն է տվել իր օգտատերերին GIF-երն օգտագործել ոչ միայն հաղորդագրություններում:
Այժմ արդեն GIF-եր կարելի է հրապարակել նաև մեկնաբանությունների տողում: Այս հնարավորությունից օգտվելը շատ հեշտ է՝ պարզապես պետք է սեղմել հատուկ նշանի վրա և որոնման տողում գրել ձեզ անհրաժեշտ թեման կամ բառը:
GIF-եր դնելու հնարավորությունը հիմա հասանելի է բոլոր օգտատերերին՝ թե՛ հավելվածում և թե՛ դեսկտոպային տարբերակում:
Սիրարփի Աղաբաբյան