Միացյալ Նահանգների Google կորպորացիան, որը մտնում է Alphabet հոլդինգի կազմի մեջ, խստացնում է պայքարն իրեն պատկանող YouTube ինտերնետ-ծառայությունում ծայրահեղական բովանդակության տեսագրությունների տարածման դեմ: Այս մասին ասված է ընկերության՝ հունիսի 18-ին տարածված հայտարարության մեջ, ընկերություն, որի կենտրոնակայանը գտնվում է Մաունթին Վյուում (Կալիֆոռնիայի նահանգ):
Ինչպես պարզաբանել են Google-ում, կորպորացիան շուտով կնորացնի և զգալիորեն կբարելավի այն տեսանյութերի ավտոմատ ճանանչման և հեռացման իր միջոցները, որոնք ահաբեկչության քարոզչություն և այլ ծայրահեղական կոնտենտ են բովանդակում: Նաև ընկերությունը մտադիր է մեծացնել իր այն աշխատակիցների թիվը, որոնք ձեռքի ռեժիմով են զբաղվում նման տեսագրությունների որոնմամբ և հեռացմամբ:
Բացի դրանից, Google-ը կընդլայնի իր համագործակցությունն այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պայքարում են Համացանցում ծայրահեղական նյութերի տարածման դեմ: Դրանք ընկերությանը կօգնեն գտնելու YouTube-ում զետեղված այն կոնտենտը, որը կարող է նախատեսված լինել պոտենցիալ ծայրահեղականների հավաքագրման համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: