
Երեք հայ բժիշկներ, որոնք մեկ ամիս Նուբայի լեռների միակ հիվանդանոցում փոխարինել են Թոմ Քաթինային՝ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության այս տարվա դափնեկրին: Առաջին անգամ կտեսնենք, թե ինչ պայմաններում են այնտեղ աշխատել մերոնք: Անապատապատ Սուդանում Նուբան կանաչ կղզի է՝ խաղաղ ու մեկուսի: Օտարազգիներն այստեղ գալիս են հազվադեպ՝ ինքնամաքրման համար, եթե կարողանում են տեղ հասնել: Տեղացիներն այստեղ գնում են բուժվելու միակ հիվանդանոցի միակ բժշկի՝ Թոմ Քաթինայի մոտ: