Հունիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի հարսանիքն էր։ Մեր գործընկերն ու իր ընտրյալը համադասարանցիներ են եղել։ Հարսանիքը կայացել է «Արքայաձոր» ռեստորանում, քավորն էլ Ազգային ժողովի պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն է: Խնջույքի ժամանակ Թագուհի Թովմասյանը երգիչ Հայկոյի հետ գեղեցիկ դուետով հանդես եկավ։









