Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի Facebook-յան գրառումը.
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել նաև 2018 թվականից հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: «Իհարկե, ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կմնա։ Ինչպես Կարեն Կարապետյանը, այնպես էլ մեր թիմի անդամները կմնան, բայց երկրի ղեկավարությունը կապված ապագայի հետ կմնա Սերժ Սարգսյանը»,–ասել է Գալուստ Սահակյանը։
Եթե հաշվի առնենք, որ Մաեստրոն եղել և մնում է իշխանության մեսիջների պապան, ապա կարելի է ենթադրել, որ 2018թ ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ, բայց վարչապետը դե ֆակտո պետության թիվ 1 պաշտոնը չի լինի»: