Մովսիսյան. Չեմ ցանկանում խաղալ այնտեղ, որտեղ ուրիշի անհաջողությունները բարդում են ինձ վրա
Advertisement 1000 x 90

Մովսիսյան. Չեմ ցանկանում խաղալ այնտեղ, որտեղ ուրիշի անհաջողությունները բարդում են ինձ վրա

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Aysor.am»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ընտրանու հետ կապված իրավիճակը:

«Ես հիմա ընդհանրապես չեմ կարոտել հավաքականը, միայն այն եմ կարոտել, որ իմ ժողովրդին ուրախացնեմ, սակայն ես դա միայն կարող եմ անել ԱՄՆ-ում:

Ներկա պահին ցանկություն չունեմ հանդես գալ այնտեղ, որտեղ ուրիշների անհաջողությունները գցում են ինձ վրա»,- ընդգծել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ այժմ Մովսիսյանը հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում: MLS-ի ընթացիկ առաջնությունում ակումբը զբաղեցնում է արևմտյան կոնֆերենցիայի 9-րդ հորիզոնականը:

armsport.am