Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 911 հեռախոսահամարին հունիսի 20-ի ժամը 19:50-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասված շինությունների տանիքների, շրջված ծառերի և էլեկտրական սյուների վերաբերյալ:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2 օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկներ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ շրջվել են ծառեր՝ Վարդանանց փողոց թիվ 15/4 շենքի մոտ, Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «DoubleTree by Hilton» հյուրանոցի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Տիգրան Մեծ պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, Ավետ Ավետիսյան փողոցի տներից մեկի տանիքին, Դավիթ Մալյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ ավտոմեքենայի վրա, Խանջյան փողոց թիվ 20 շենքի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Զաքյան 4 հասցեում գտնվող «Շիրակ» հյուրանոցի մայթեզրին:
Վնասվել են Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 1, Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 6, Ահարոնյան փողոցի թիվ 12, Կոմիտասի պողոտայի թիվ 58, Ներսիսյան փողոցի թիվ 6ա, Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 (երեսպատման սալիկն ընկել է ավտոմեքենայի վրա) և Թումանյան փողոցի թիվ 20 շենքերի տանիքները:
Վնասվել է էլ. սյուն՝ Դավիթ Անհաղթ փողոցում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ժամը 19:57-ից մինչև 20:00-ը քամու արագությունը եղել է 12 մ/վ, իսկ պոռթկումը՝ 20 մ/վ:
Ուժեղ քամու պատճառած վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան:
mes.am