Բրիտանացի և ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծահասակ հայրերի որդիները, երիտասարդ ծնողների զավակների համեմատությամբ, օժտված են այնպիսի բնութագրերով, որոնք նրանց թույլ են տալիս մեծ հավանականությամբ դառնալ հրաշամանուկներ: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված է Translational Psychiatry հանդեսում, դրա մասին հայտնել է Լոնդոնի Թագավորական քոլեջը (Մեծ Բրիտանիա):
Մեծահասակ հայրերի որդիները, ինչպես կարծում են գիտնականները, ավելի շատ կենտրոնացած են իրենց հետաքրքրությունների և ավելի քիչ՝ հասարակական խնդիրների վրա. նրանց, որպես կանոն, գրեթե չի հետաքրքրում մյուսների կարծիքն իրենց մասին: Այդպիսի երեխաների մոտ առաջադիմությունը STEM (Science, technology, engineering, and mathematics) և IQ կատեգորիայի դիսցիպլիններում ավելի բարձր Է, քան մյուս հասակակակիցների մոտ:
Գիտնականները նման եզրակացությունների են եկել, հետևելով Մեծ Բրիտանիայից ավելի քան 15 հազար զույգ երկվորյակների զարգացմանը (վարքագծի և ճանաչողական ընդունակությունների փոփոխմանը): Այն պատճառներից մեկը, որոնք ապահովում են մեծահասակ հայրերի զավակների ինտելեկտուալ լավ ցուցանիշներ, մասնագետները համարում են որակյալ կրթությունը: