Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի Facebook-յան գրառումը. Սովետի փլուզվելու ճանապարհը շատ երկար է տևում մի պատճառով` հենց սկզբում չթաղվեց սովետը, այլ կիսաքուն մտավ: Այսօրվա բոլոր վտանգները կախված մեր գլխին` հենց գալիս են այդ կիսաքուն մտած սովետական սրիկա մնացուկներից, ովքեր ամեն բան արել են այս տարիների ընթացքում, որպեսզի այստեղ ոչինչ չփոխվի: Անգամ հերոսացվածների, հայտնիների մի մեծ մասը` դեռ շարունակում է ծառայել սովետականա-ռուսական իմպերիային, ամեն բան թարս ենք արել:
Պիտի ուղղվենք, հրաժարվենք սովետական ժառանգներից, արգելենք բոլոր նրանց ովքեր այդ ուղու վրա են, մասնակիցը դառնալ երկրի կառուցմանը, մնացած այլ ճանապարհները մեզ քայքայում են ու տանում են կործանման, որովհետև նրանք բոլորը միասին, ամեն օր, շատ մեթոդաբար կատարում են Կարմիր Կրեմլի հրահանգները:
Այսօրրվա Ռուսաստանի հետ մենք պիտի խոսենք շատ կոշտ, թույլ պիտի չտանք, որ Կրեմլը թելադրի մեզ, պիտի այսօր խոսենք Կրեմլի դեմ, եթե այդ չարաբաստիկը ի վնաս մեզ է իրեն պահում: Կուզեմ, որ ժողովուրդը առաջին հերթին հասկանա մի բան. մենք քիչ ենք և գերված ենք, բայց այս վիճակից դուրս գալու բոլոր բանալիները մեր միասնական լինելուց է կախված, մենք միասին պիտի պայքարենք, ոչ թե տեղական խղճուկ ղեկավարության դեմ, ովքեր հենց գերված են օտարների կողմից, այլ մեր երկրին արտաքին ու ներքին վտանգներ պատճառող իմպերիայի դեմ:
Ո՞վ ուզում է լինի թշնամիդ. ինչքան ուժեղ էլ լինի, քեզ կհարգի միայն այն ժամանակ, երբ դու քո ճշմարտության համար ես պայքարում: Իսկ մեր ճշմարտությունը ազատ և անկախ որոշումներ ընդունելու մեջ է, պետականություն և պետություն կառուցելու մեջ է: Մեր այսօրվա համար առաջին թշնամին մեր կիսաքուն վիճակն է, որից օգտվում են օտարները: Մեզ արթնանալ է հարկավոր, մեզ հարկավոր է աշխարհին մեր սեփական աչքերով նայել, ոչ թե օտարի պարտադրվող անգույն ակնոցներով: Ռուսական իմպերիան փլուզված է և շատ վտանգավոր է, մենք պիտի հնարավորինս հեռու մնանք այդ սատկող գորշ արջի հոտած լեշից: