Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.
«Հետաքրքիր դիտարկում… www.flightradar24.com կայքը, որի միջոցով կարելի է հետևել աշխարհի գրեթե բոլոր օդավավակայաններից իրականացվող թռիչքներին և վայրէջքներին, ընդհուպ բեռնատար ինքնաթիռների, «վրիպում» է միայն Ադրբեջանի պահով:
Օրական Բաքվից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ազգաին փոխադրող Azerbaijan Airlines-ն իրականցնում է տասից ավելի թռիչքներ, որոնք սակայն չեն արձանագրվում երկու քաղաքների օդանավակայնների ցուցատախտակներում: Բայց թռիչքները, որանք, ի դեպ, իրականացվում են Իրանի օդային տարածքով, ռադարները արձանագրում են:
Բացառում եմ, որ Նախիջևանի աղքատ բնակչությունը ի վիճակի լինի այդ քանակությամբ օգտվել ավիատրանսպորտից: Տեսնես ինչե՞ր են փոխադրում այդ ինքնաթիռներով, որ Բաքվում նույնիսկ չեն էլ ցանկանում այդ մասին «բարձրաձայնել»…
ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջևանը համարվում է Հարավային Կովկասի ամենաառեղծվածային տարածքը, որը գրեթե միշտ եղել է Ալիևների գերդաստանի վերահսկողության տակ: 1993 թ-ից ի վեր, երբ Հեյդար Ալիևը Նախիջանից ժամանեց Բաքու, այդ երկրամասը ղեկավարում է Ալիևների ընտանիքի ամենահավատարիմ ծառաներից մեկը՝ Վասիֆ Թալիբովը…
Բազմաթիվ միջազգային ՀԿ-ների և կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանը նշվում է որպես թմրավաճառքի ամենակարևոր տարանցիկ երկրներից մեկը: Չի բացառվում, որ Աֆղանստանից և Միջին Ասիայի երկրներից դեպի եվրոպական շուկաներ արտահանվող թանկարժեք ափիոնը և հաշիշը ազգային փոխադրողի ինքնաթիռներով Բաքվից տեղափոխվում է Նախիջևան, իսկ այնտեղից էր ադրբեջանա-թուրքական սահմանը հատելով հայտվում է Էրդողանի մոտ, որը համարվում է ապօրինի և հանցագործ միջոցներով մեծ գումարներ աշխատելու սիրահար և մեծ վարպետ է այդ բնագավառում:
Չմոռանանք, թե ինչ միլիարդավոր դոլարներ է աշխատել և աշխատում Էրդողանի ընտանիքը համագործակցելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ՝ այլ երկրներին վերավաճառելով վերջինից գնված նավթը, պատմական հուշարձանները, թանգարաններից գողացված թանկարժեք իրերը և այլն:
Էրդողանը նաև մեծ գումարներ է աշխատել գաղթականներին Մերձավոր Արևելքից Եվրոպա տեղափոխելու հանցավոր գործունեությամբ: Անկարայում շատերը գիտեին, որ այդ «բիզնեսը» վերահսկվում է Էրդողանի ընտանիքի կողմից:
Չի բացառվում, որ «բառիկ» Իլհամը մեծ բիզնես է անում ավագ եղբոր՝ Ռեջեփի հետ և մեծ գումարներ են վաստակում: Երկուսն էլ առաջնորդվում են՝ հռոմեական կայսր Վեսպասիանոսի թևավոր դարձած «Փողը հոտ չունի» կարգախոսով»: