
Պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսալեզու հայրենակիցները, որոնց հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ «Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»: Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը: