Համացանցում հայտնվել է ռուսատանաբնակ հայազգի քրեական աշխարհում հեղինակություն համարվող Արսեն Հարությունյանի և նրա բանդայից մի քանի հոգու ձերբակալության տեսանյութը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի հատուկ ջոկատայինները ձերբակալում Հարությունյանին և ևս երկու հոգու:
Արսեն Հարությունյանը, ում հանրությունը ճանաչում է որպես Արսեն Ռաստովսկի (Երևանսկի), ձերբակալվել է ապրիլի կեսերին: Ըստ մեր տեղեկությունների բանդան ձերբակալվել է 13-15 միլիոն ռուսական ռուբլու չափով ավտոմեքենաների գողություն իրականացնելու համար, իսկ Ռաստովսկին մեղադրվում է բանդայի ղեկավար լինելու մեջ:
Որոշ տեղեկություններով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել մեկ այլ գողություն իրականացնելու փորձի ժամանակ:
Հարությունյանի և բանդայի մյուս ներկայացուցիչների խափանման միջոց ընտրվել է կալանքը: Դատավարությունը դեռ շարունակվում է: