ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում գետով նավարկող ամերիկյան ընտանիքը տեսանյութ է նկարահանել, որտեղ պատկերված է գետի ուժեղ հոսանքի մեջ հայտնված արջը, որը փորձում է դուրս գալ ջրից:
Մարդիկ ակտիվորեն խրախուսում էին գիշատչին, անկեղծորեն ցանկանալով, որ նա դուրս պրծնի: «Դե, բրդոտ, առա՛ջ, դե, առա՛ջ»,- լսվում է տեսանյութում: Հոլովակը YouTube-ում զետեղած մարդու խոսքով՝ նավի հրամանատարը, որում իրենք գտնվում էին, շարժիչներն այնպես էր ուղղել, որ արջին ուժեղ հոսանքից մղեր դեպի ափ:
«Մենք կարծում էինք, որ նա դի փրկվի, որովհետև այդ գետի հետ կատակ անելը վտանգավոր է»,- նշել է նա:
Բայց և այնպես, ի վերջո գիշատչին, այնուամենայնիվ, հաջողվեց նավակի ուղևորների հիացական բացականչությունների ներքո դուրս գալ ափ: