Google ընկերությունը հավելված է թողարկել զբոսաշրջությունների ծրագրման համար՝ Google Trips:
Android և iOs սարքերում աշխատող ծառայությունը հնարավորություն է տալիս զբոսաշրջության երթուղիներ կազմել՝ օգտագործելով Google Maps-ի տվյալները և տեղեկություն Gmail-ում նամակներից: Հավելվածում օգտատերը կարող է տեսնել իր անցած և ապագա ուղևորությունների ցուցակը, նաև դրանց մասին մանրամասն տեղեկություն ստանալ:
Զբոսաշրջիկը կկարողանա տեսնել նաև ուղղություններից յուրաքանչյուրի ամենահետաքրքիր տեսարժան վայրերը, իմանալ սրճարանների և հյուրանոցների մասին:
Նշվում է, որ ներկայումս խորհուրդների բաժինը ներառում է տարածված զբոսաշրջային երթուղիներ աշխարհի 200 քաղաքներով: Դրանք կազմվում են զբոսաշրջիկներից ստացված տեղեկության հիման վրա: Ուղևորության մասին տվյալները հասանելի են համացանցի բացակայության պայմաններում: Այս մասին հայտնում է TechCrunch-ը: