Հայ հայտնիները միացել են, որպեսզի փրկեն 23-ամյա Սերժի կյանքը. նա բոլորի օգնության կարիքն ունի. asekose.am
Advertisement 1000 x 90

Հայ հայտնիները միացել են, որպեսզի փրկեն 23-ամյա Սերժի կյանքը. նա բոլորի օգնության կարիքն ունի. asekose.am

Հուլիսի 1-ին «Մետրո» թատրոնում կայանալու է բարեգործական համերգ, որին մասնակցություն են ունենալու Յելոուսթոնս Բենդը, Հայջի Բենդը, Ֆյուզը(Լեգիոն), Էմմանուլը և Մարիամը, ինչպես նաև  Տյոմը: Բարեգործական համերգին որպես հատուկ հյուր մասնակցություն է ունենալու ռեփեր Միշոն:

Նշենք, համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Սերժ Միքայելյանի բուժմանը: Վերջինս 23 տարեկան է և արյան լեյկոզ ունի (սարկոմա): Ներկայումս  հիվանդության սրման հետևանքով գտվում է Իսրայելում: Բուժման համար հսկայական գումարներ են անհրաժեշտ, ավելի վաղ Սերժի քույրը` Ինեսսան, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրենց ընտանիքը վարկով գումար էր վերցրել և Սերժին ուղարկել Գերմանիա` բուժման, սակայն այն անավարտ է մնացել: Ընտանիքի անդամները Սերժի ապաքինման համար վաճառքի են հանել իրենց ունեցածը, սակայն գումարը չի բավականացնում, և նրանք աջակցության կարիք ունեն:

Տոմսերի արժեքներն են 2000 և 3000 դրամ, պատվիրելու համար զանգահարել 098 364 616 և 055 668 448 հեռախոսահամարներով:
Ցանկության դեպքում գումարային փոխանցումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին.
163058806296 AMD
163058806304 USD 163058806312 EUR
163058806320 RUB SWIFT:ARECAM22 Միքայելի ծնողների հեռախոսահամարն է՝ +37443 55 58 82