ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդներին, որ նրանք հայտնաբերվելու և պատժվելու են: Միտումնավոր անընթեռնելի դարձրած հաշվառման համարանիշում անգամ մեկ թվի չերևալու դեպքում վարորդները նախկին 100 հազար դրամի փոխարեն կվճարեն 200 հազար դրամ:
«Եթե տարվա ընթացքում խախտումը կրկնվի երկրորդ անգամ, վարորդը կվճարի 400 հազար, երրորդ անգամ խախտելու դեպքում` 600 հազար դրամ տուգանք, ինչպես նաև վարորդական իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով»,-տեղեկացրին ոստիկանությունից:
Մաշված համարանիշի դեպքում վարորդները կտուգանվեն 10 հազար դրամի չափով:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ավտոմեքենաների պետհամարանիշները փակցնել նախատեսված վայրերում, և զերծ մնալ համարանիշը անընթեռնելի դարձնելու անհաջող փորձերից, քանի որ վաղ թե ուշ դրանք բացահայտվելու են:
armenpress.am